ՖՈՏՈՇԱՐՔ. Հերոսական Խնապատի անցյալն ու ներկան

ՖՈՏՈՇԱՐՔ. Հերոսական Խնապատի անցյալն ու ներկան

Նկարներում պատկերված է Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը։ Խնապատը մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է շուրջ 20 կմ հեռավորության վրա։ Գյուղի տարածքում հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են։ Գյուղն ունի ինչպես հերոսական անցյալ, այնպես էլ` ներկա. Հայրենական մեծ պատերազմին Խնապատից մասնակցել է 250 բնակիչ։

Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի տարիներին խնապատցիները հերոսական պայքար են մղել` հետ շպրտելով թշնամու հարձակումները։ MediHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը, աշխատանքային խմբի կազմում գտնվելով Խնապատում, ֆիքսել է գյուղի բնակիչներին, նրանց առօրյան և Արցախյան բնապատկերները։