Նոր ուսումնասիրությունը պարզել է, թե ինչ կարևոր օգուտ է տալիս ավոկադոն օրգանիզմին

Նոր ուսումնասիրությունը պարզել է, թե ինչ կարևոր օգուտ է տալիս ավոկադոն օրգանիզմին

Ավոկադոն հարուստ է բջջանյութով, առողջ ճարպերով, հակաօքսիդանտներով և ընդհանուր առմամբ համարվում է մարդկանց սննդակարգի օգտակար հավելում: Բայց քանի որ այն հարուստ է ճարպերով և կալորիաներով, որոշ մարդիկ խուսափում են այն օգտագործելուց՝ վախենալով, որ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, բարձր խոլեստերինի կամ առողջական այլ խնդիրների: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ մտավախությունները, ամենայն հավանականությամբ, անհիմն են, գրել է Health-ը։

Համաձայն Current Developments in Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության՝ որովայնի գիրություն ունեցող մարդիկ, ովքեր 26 շաբաթվա ընթացքում օրական մեկ ավոկադո են կերել, ավելի լավ դիետա են մշակել: Այս միրգն ուտելուց ընդամենը 6 ամիս հետո մասնակիցների դիետան ավելի համահունչ է դարձել առողջ սննդակարգին:

«Բարելավելով մարդկանց նվիրվածությունը դիտեայի վերաբերյալ առաջարկություններին, մենք կարող ենք օգնել նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկն ու երկարացնել առողջ կյանքի տևողությունը», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Փենսիլվանիայի պետական ​​համալսարանի դոցենտ Քրիստինա Պետերսենը։