Կիրանցի տղամարդկանց ազատ են արձակել (տեսանյութ)

Կիրանցի տղամարդկանց ազատ են արձակել (տեսանյութ)

Կիրանցից բերման ենթարկված տղամարդկանց ազատ են արձակել, նրանք դուրս են գալիս Իջևանի Ոստիկանության բաժանմունքից։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ հիմա տղամարդիկ շարժվում են դեպի Կիրանց։

«Նրանց բերման են ենթարկել, քանի որ տղամարդիկ փորձել են փակ պահել դեպի ականապատ դաշտեր տանող հատվածը։ Ականազերծման աշխատանքներն այսօր Կիրանցի հատվածում են իրականացվելու, ըստ էության»,- ասաց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել Կիրանցի տղամարդկանց։

Նարե Գնունի

Տեսանյութն այստեղ