Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ․ ի՞նչ է կատարվում Կիրանցում

Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ․ ի՞նչ է կատարվում Կիրանցում

Մարդիկ ուզում են գյուղը թողնել, գնալ։ MediaHub-ի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նրանք ասում են, որ այս պայմաններում գյուղում չեն մնա, վախենում են իրենց երեխաների համար։

«Լաց ու կոծ ա, ողբ ա, ի՞նչ ասեմ։ Բան չմնաց։ Առավոտյան տղամարդկանց ծեծելով տարան, հիմա էլ մի մասին չեն թողնում գյուղ, մի մասին ասում են՝ «լավ, մտեք»։ Էս ի՞նչ են անում մեր հետ»,- նշեց կիրանցեցին։

Նա տեղեկացրեց, որ այս պահին արդեն գյուղում սկսել են ականազերծման աշխատանքները։ 

«Հիմա գործողություններ են անում։ Ի՞նչ ասեմ, ասելու բան մնա՞ց»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան բռնի ուժ գործադրելով՝ Ոստիկանության Իջևանի բաժին էին բերման ենթարկել կիրանցեցի տղամարդկանց։ Ապա երեք ժամ անց նրանց բաց էին թողել, սակայն արգելել էին մտնել գյուղ։

Նարե Գնունի