«Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»

«Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»։

«Սիգնալ Իդունա Պարկում» խաղի միակ գնդակը խփեց Նիկլաս Ֆուլկրուգը (36') պաշտպան Նիկո Շլոտերբեկի փոխանցումից հետո։

Չնայած փարիզցիների՝ գնդակին տիրելու ահռելի առավելությանը՝ գերմանական ակումբին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։

Հանդիպման խաղացող ճանաչվեց «Բորուսիայի» ավագ, վետերան պաշտպան Մատս Հումմելսը։