Անցյալիդ համար շնորհակալություն, ներկադ ասա․ Բագրատյանը՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին
Ժողովրդի 100 տոկոսը համաձայն չէ, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում հայտնվի, բայց համաձայն չլինելն ի՞նչ կապ ունի իրականության հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Արդյո՞ք մի հայ կա, որ չի երազում ավելի մեծ հայրենիքի, պատմական հայրենիքի մասին, բոլոր հայերն են երազում: Անցյալիդ համար շնորհակալություն, ներկադ ասա, ներկա հնարավորությունները արդյո՞ք մեզ թույլ են տալիս, որ մեր երազանքներն իրականացնենք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում