Պապիկյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։