24 սերիան նայեք, կխոսենք այդ մասին․ Գոռ Վարդանյանը՝ իր ֆիլմի շուրջ քննադատությունների մասին

24 սերիան նայեք, կխոսենք այդ մասին․ Գոռ Վարդանյանը՝ իր ֆիլմի շուրջ քննադատությունների մասին

Մի քանի օր է, ինչ համացանցային լայն քննարկումների կիզակետում է ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2» սերիալը։ Նշենք, որ առաջին սերիայում հերոսներից մեկի «խաչված» նկարն է՝ Քրիստոսի խաչելիության դրվագի կրկնությամբ։ Այս թեմային անդրադարձան գրեթե բոլորը՝ իրավապաշտպանից մինչև հոգևոր կառույցներ, թեման արձագանք ստացավ նաև ՀՌԱՀ-ի կողմից։

«Այն նսեմացնում է Հայ Առաքելական եկեղեցին»,- ասվում է ՀՌԱՀ հաղորդագրությունում։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Գոռ Վարդանյանից։

«Հիմա այդ թեմայով հարցազրույց չեմ ուզում տալ»,- նշեց Վարդանյանը։

Մեր դիտարկմանը, որ թեման հիմա եռում է, և հանրությանը հետաքրքիր է՝ սերիալը շարունակելո՞ւ է ցուցադրվել, Գոռ Վարդանյանն արձագանեց՝ ասելով․

«24 սերիաները կնայեք, կզանգեք, ես Ձեզ հարցազրույց կտամ, կխոսենք այդ մասին»։

Նկատենք, որ սերիալի առաջին երեք սերիաները հրապարակվել են «USA Armenia» հեռուստաալիքով, ապա այն սկսել է հեռարձակվել «Երկիր մեդիա» հեռուստաալիքով։

Նարե Գևորգյան