Ո՞րն է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունը. Հովնան Սրբազան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:
Հովնան եպիսկոպոս Հակոբյան, Գուգարաց Թեմի Առաջնորդ.
«Լինել քրիստոնյա՛ նշանակում է պատկանել Քրիստոսին, հետեւել եւ դավանել Նրա կողմից տրված աստվածային լույս պատգամներն ու սկզբունքները:
Ո՞րն էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքելությունն այս աշխարհում: Վստահաբար, մեր Տերը եկավ, որ փրկի մեղքի, խավարի մեջ խարխափող մարդուն. ինչպե՞ս պետք է դա իրագործվեր, եթե ոչ Նրա զոհաբերումով, խաչի անարգալից մահով եւ Նրա իսկ կողմից Աստծո լույս պատվիրանները քարոզելով: Ուստի, յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունը նույնը պետք է լինի այդ նվիրական առաքելության մեջ՝ աշխարհի փրկության եւ հոգիների լուսավորության համար:
Ճշմարիտ քրիստոնյան պետք է կարողանա անտեսել իր պահանջները, ցանկությունները` զոհել ու զոհաբերվել իր նմանի համար, աշխարհի փրկության եւ հոգիների լուսավորության համար»: