Ունիվերսալ ախտանիշ. քաղցկեղի վաղ փուլի մասին

Ունիվերսալ ախտանիշ. քաղցկեղի վաղ փուլի մասին

Գիշերային քրտնարտադրությունը քաղցկեղի վաղ փուլերի ունիվերսալ ախտանիշներից է:

Ըստ Express-ի՝ քաղցկեղը կարող է տարբեր ախտանիշներ ունենալ՝ կախված ուռուցքի տեղից։ Այնուամենայնիվ, գիշերային քրտնարտադրությունը բնորոշ է քաղցկեղի շատ տեսակների համար:

Մասնագետների կարծիքով՝ գիշերային քրտնարտադրությունը վկայում է լիմֆոմայի, լեյկեմիայի, ոսկորների կամ լյարդի քաղցկեղի հնարավոր զարգացման մասին։

Ընդ որում, գիշերային քրտնարտադրությունը կարող է առաջանալ նաեւ այլ հիվանդությունների դեպքում։ Բժիշկները ենթադրում են, որ քաղցկեղով հիվանդի օրգանիզմն հատուկ հորմոնալ ֆոն ունի, ինչը քրտնարտադրության է հանգեցնում։ Այն կարող է ուղեկցվել սրտխփոցով եւ դողով:

Երբ քաղցկեղը ջերմություն է առաջացնում, մարմինը չափից դուրս քրտնում է՝ փորձելով զովանալ, ասում են մասնագետները: