ԱՄԷ նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր ցանկությունը

ԱՄԷ նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր ցանկությունը

ԱՄԷ նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահիանը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր ցանկությունը, նրա խոսքերը մեջբերել է ԱՄԷ WAM գործակալությունը։

«Ես Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել եմ ԱՄԷ-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները, հատկապես զարգացման և համագործակցության ոլորտում մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ԱՄԷ-ն վճռական է խորացնելու հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և միջազգային գործընկերների հետ և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու աշխարհի ժողովուրդների բարգավաճումը»։