Այդպես էլ մնաց ՔՊ-ի «նախագահ»

Այդպես էլ մնաց ՔՊ-ի «նախագահ»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանն է, ով այդպես էլ չհաղթահարեց ՔՊ-ի «նախագահի» բարդույթը:

Առանց ընդդիմության

Կառավարությունը երեկ նախագահականում տարեմուտի միջոցառում է կազմակերպել ու խորհրդարանից հրավիրել միայն ղեկավարությանն ու իշխող խմբակցությանը։

Միջոցառման կազմակերպիչներն են նախագահն ու վարչապետը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից վստահեցնում են, որ որեւէ հրավեր չեն ստացել ո'չ վարչապետից, ո'չ էլ նախագահից։ Ավանդական ամանորյա ընդունելությանը հրավիրված են կառավարության անդամները, «Քղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր պատգամավորները:

Հերթական ստախոսը

Վահագն Խաչատրյանն ընտրվելիս խոստանում էր լինել բոլորի նախագահը։

«Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և մի բան էլ ավել, նախագահը», - ասել էր նա։

Փաստորեն, գործ ունենք հերթական ստախոսի հետ...