«ՄԱԿ-ը չի կարողացել կանխել հակամարտություններն աշխարհում»․ Էրդողանը ժամանել է Բրազիլիա (տեսանյութ)

ՄԱԿ-ը չի կարողացել կանխել հակամարտություններն աշխարհում, հատկապես Գազայի հատվածում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հանդիպմանը մեղադրել է ՄԱԿ-ին Գազայի պատերազմը դադարեցնելու ձախողման համար։
Բանակցությունները տեղի են ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, ուր Թուրքիայի ղեկավարը ժամանել է մասնակցելու G20 գագաթնաժողովին։