Չինաստանի իշխանությունները սթրես-թեստերով պատրաստվում են արևմտյան պատժամիջոցներին

Չինաստանի իշխանությունները կարգադրել են ստուգել երկրի բանկային և ֆինանսական համակարգերի տարրերը. որոշումը կայացվել է Արեւմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառման ֆոնին։
Սթրես-թեստերի անցկացման համար պատասխանատուները որպես հիմք ընդունում են Ռուսաստանի փորձը։ Ռուսաստանն արդեն իսկ լայնածավալ սահմանափակումների է ենթարկվել։ Պեկինը չի բացառում, որ Արևմուտքը կարող է նմանատիպ միջոցներ ձեռնարկել Չինաստանի հանդեպ։
«Սթրես թեստերը ներառում են մի շարք մեթոդներ, այդ թվում՝ մոդելավորում»,- գրում է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Չինաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները՝ նրանց մեղադրելով միջազգային իրավունքը չպահպանելու մեջ։ Վերջերս երկրի ԱԳՆ-ն մեղադրել է Դաշինքին դեպի արևելք չընդլայնվելու մասին համաձայնագիրը խախտելու մեջ։