Նշվել են ամենաշատ վիտամին C պարունակող մթերքները և դա կիտրոնը չէ

Հայտնի է դարձել, թե որ մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C-ը, «գաղտնիքը» բացահայտել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում։
Նրա խոսքով՝ վիտամին C-ն ամենաանկայուններից է, քանի որ ջերմային մշակման ժամանակ արագ քայքայվում է։ Սակայն դրա պակասը շատ վտանգավոր է։
Ըստ Մյասնիկովի, վիտամին C-ի լավագույն աղբյուրը մասուրն է՝ այս մթերքը համարվում է ռեկորդակիր այս օգտակար բաղադրիչի ծավալով։ Կարտոֆիլի կեղևը նույնպես շատ վիտամին C է պարունակում։
Բժիշկն ընդգծել է, որ վիտամին C-ն մասնակցում է կոլագենի սինթեզին, որն ապահովում է աճառային հյուսվածքի առաձգականությունը։ Այն նաև նվազեցնում է հիվանդությունների զարգացման ռիսկը և ակտիվորեն մասնակցում ֆոլաթթվի նյութափոխանակությանը։ Բացի այդ, այն ամրացնում է իմունային համակարգը և օգնում է պաշտպանվել մրսածությունից:
Միաժամանակ բժիշկը նշել է, որ վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների, այդ թվում՝ երիկամներում քարերի առաջացման։