Բժիշկը զգուշացնում է միջատներ ուտելու վտանգի մասին

Բժիշկը զգուշացնում է միջատներ ուտելու վտանգի մասին

Միջատներ ուտելը կարող է հանգեցնել վարակի, տոքսինների կուտակման և ալերգիկ ռեակցիաների զարգացման, RT-ին տված հարցազրույցում զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը։

Նրա խոսքով՝ միջատները կարող են լինել բակտերիալ ու մակաբուծային վարակների կրողներ։ Քանի որ միջատները մշակում են օրգանական թափոնները, նրանք կարող են շփվել կղանքի բակտերիաների և վիրուսների հետ՝ դրանք դարձնելով սննդային վարակների հնարավոր աղբյուրներ:

Կաշուխը նշել է, որ միջատները կարող են նաև տոքսիններ և ծանր մետաղներ կուտակել։ Բացի այդ, միջատների սպիտակուցները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, որոնք նման են ծովամթերքի և փոշու տիզերի ալերգիայի: