Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան

Ինչպե՞ս է վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան

Մամուլում գրվել էր, որ մարտի 15-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն 4-ամյա տղայի։

Երեխային նախ տեղափոխել էին «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

MediaHub-ը կապ հաստատեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հետ, հասկանալու, թե ինչպե՞ս է 4-ամյա տղան, ի՞նչ վնասվածքով է տեղափոխվել ԲԿ։

«Երեխան գլխի վնասվածք է ստացել, այս պահին հետազոտությունների մեջ է»,– նշեցին Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից։

Հարցին, թե որքա՞ն լուրջ է վիճակը, ԲԿ–ից պատասխանեցին, որ հետազոտություններ է անցնում, այս պահին այլ բան չեն կարող նշել, հետազոտությունները կվերջանան՝ կհասկանան։

Նշենք, որ վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մարիաննա Արամյան