McDonald's-ը սկսել է ուտելիք վաճառել կրիպտոարժույթով

McDonald's-ը սկսել է ուտելիք վաճառել կրիպտոարժույթով

Շվեյցարական Լուգանո քաղաքի McDonald's ռեստորանը սկսել է ուտելիք վաճառել կրիպտոարժույթով։ Ռեստորանում պատվիրի համար կարելի է վճարել բիթքոյնով կամ Tether կրիպտոարժույթով:

Նշվում է, որ McDonald's-ը դարձել է քաղաքի առաջին առեւտրային ձեռնարկություններից մեկը, որը սկսել է վճարման համար կրիպտոարժույթ ընդունել այն բանից հետո, երբ Լուգանոյի քաղաքապետարանը բիթքոյններն ու Tether-ը ճանաչեց որպես օրինական վճարման միջոց։