Թուրքիան մեզ պաշտոնապես չի էլ տեղեկացրել, որ իր օդային տարածքը փակում է․ Քաղավիացիա

Թուրքիան մեզ պաշտոնապես չի էլ տեղեկացրել, որ իր օդային տարածքը փակում է․ Քաղավիացիա

Թուրքիան շարունակում է փակ պահել իր օդային սահմանը հայկական ավիաընկերությունների համար։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։

«Թուրքիան մեզ պաշտոնապես չի էլ տեղեկացրել, որ իր օդային տարածքը փակում է, որ հիմա էլ տեղեկացնի՝ բացում է»,- ասացին վարչությունից։

Հարցին, թե քանի՞ ավիաընկերություն է դադարեցրել չվերթները՝ այս հանգամանքից ելնելով, մեզ ասացին, որ միայն «Flyone Armenia» ավիաընկերությունն է թռիչքներ իրականացնում Թուրքիայի տարածքով, բայց հիմա էլ այլընտրանքային ճանապարհ է գտել և թռիչքներ լինում են։ 

«Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը MediaHub.am-ին հայտնեց, որ իրենք իրենց ուղևորներին ճանապարհում են՝ օգտվելով եվրոպացի գործընկերների ավիացիոն գործիքակազմից։

Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Նարե Գնունի