Ջիգանը դանակով սպառնացել է կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի խորհրդավոր երկրպագուին

Հայտնի բլոգեր Օքսանա Սամոյլովան Instagram-ում դժգոհել է, որ անհայտ մեկը, հավանաբար երկրպագուն, իրեն անընդհատ ծաղիկներ է ուղարկում։
Նա վստահաբար ասել է, որ իր ամուսին Ջիգանը կապ չունի այդ նվերների հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Սա ինչ-որ կատակ է: Ես կասկածում եմ Դենիսին (ամուսնուն), բայց նա ասում է՝ ոչ։ Նա զայրանում է եւ հարցնում, թե ով է ծաղիկներ ուղարկում », - պատմել է Սամոյլովան:
Բլոգերի խոսքով՝ ինքը ծաղիկների մեջ չի կարողացել առեղծվածային երկրպագուի ոչ մի գրություն գտնել։
Ջիգանն իր հերթին վստահեցրել է, որ ինքը կապ չունի դրա հետ, եւ նույնիսկ տեսախցիկի առջեւ դանակ է ցույց տվել։