Լավրովը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչվելու մասին

Լավրովը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանի Մոսկվա կանչվելու մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը Մոսկվա: Ըստ РИА Новости-ի՝ նախարարը հայտարարել է, որ դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են գալիս։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի՝ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»։