Թո ւրք գրողի հեքիաթը՝ «Մայրենի 2» դասագրքում․ ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն այն չի հեռացրել

Թո ւրք գրողի հեքիաթը՝ «Մայրենի 2» դասագրքում․ ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն այն չի հեռացրել

MediaHub-ն ահազանգեր է ստացել ծնողներից, որ Մայրենիի 2–րդ դասարանի դասագրքում թուրք գրողի հեքիաթ կա, մասնավորապես, Ֆերիդոն Օրա (Օրալ) հեղինակի հեքիաթը։ Հեքիաթի անունն է՝ «Տարբեր, բայց նույնը»։ Եվ այս ոչնչով չտարբերվող, պրիմիտիվ հեքիաթի հեղինակը թուրք է: Այս մասին դեռ մեկ տարի առաջ էին ահազանգում ծնողները՝ հույս ունենալով, որ բողոքները տեղ կհասնեն, և ազգությամբ թուրք հեղինակի հեքիաթը կհեռացվի դասագրքից։

 

 

Սակայն, փաստացի, ոչինչ չի փոխվել։ «Աղջկաս դասագրքում տեսա թուրք գրողի հեքիաթը, անցյալ տարի ծնողները բողոքում էին, մտածեցինք, որ կհեռացնեն այդ հեքիաթը։ Այդքան հայ գրողներ կան, ի վերջո ժամանակակից հեքիաթներ էլ են գրում, կամ մեր հայկական գրականությունում մի՞թե քիչ են հեքիաթները, կամ արտասահմանյան գրողների հեքիաթներ չկա՞ն, ինչո՞ւ են ներառում հենց թուրք գրողի հեքիաթը: Վստահ եմ՝ Թուրքիայում երեխաների դասագրքեր ում չկա ոչ մի հայ գրողի ստեղծագործություն և չի էլ լինի, հո մեր պես անթասիբ չե՞ն»,– նշեց մեզ ահազանգած ծնողը։

Ըստ նրա՝ իրենց դպրոցի Մայրենի առարկայի ուսուցչուհին այլ գրքերից է օգտվում, քանի որ դասագրքում բավականին շատ են այնպիսի հեքիաթներ, որոնք հարցեր են առաջացնում, օրինակ՝ նույն թուրք գրողի հեքիաթը։

«Անցած տարի միջադեպ էր եղել իմ բարեկամուհու երեխայի դպրոցում, աղջկան մայրը ասել էր՝ «Կգնաս, կասես՝ «մայրիկս չի թողնում թուրք գրողի հեքիաթը սովորեմ»։ Ամեն օր ուսուցչուհին երեխային հարցնում էր և նկատողություն անում, իսկական «հայ» ուսուցչուհու պահվածք՝ ստիպել երեխային կարդալ թուրք գրողի հեքիաթը։ Մենք ցանկանում ենք, որ հեռացնեն այդ գրողի ստեղծագործությունը, ինչքա՞ն կարելի է, այս մի քանի ամսվա ընթացքում անընդհատ գրքերում մե՛կ ադրբեջանցի գրողի ստեղծագործություն ենք հանդիպում, մե՛կ թուրք գրողի, մի՞թե հայկական գրողների ստեղծագործությունները վերացել են, սա ուղղակի աննորմալություն է»,– նշեց ծնողը։

Արդյո՞ք հայ կամ արտասահմանյան գրականությունում քիչ են հեղինակները, որոնց ստեղծագործությունները կարելի էր ներառել թուրք գրողի ստեղծագործության փոխարեն, արդյո՞ք մտադիր է ԿԳՄՍՆ-ն վերանայել ստեղծագործությունների ցանկը և թուրք գրողի տեքստի փոխարեն այլ ստեղծագործություն ներառել։ Այս հարցերով դիմեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ փոխանեցելով մեզ դիմած ծնողների ահազանգերը։

««Էդիթ Պրինտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Մարինե Մանուկյանի, Անահիտ Արնաուդյանի հեղինակած 2-րդ դասարանի «Մայրենի 2» դասագիրքը ստեղծվել է առարկայական չափորոշիչների պահանջների հիման վրա, դրա բովանդակությունը համապատասխանում է  առարկայական ծրագրին և երաշխավորվել է գործածության 2023 թվականին՝ 3 տարի ժամկետով, ինչից հետո դասագիրքը տպագրվել է և բաշխվել դպրոցներին: Կարևոր է նշել, որ մինչև երաշխավորությունը դասագիրքն անցել է փորձաքննություն մասնագիտական հանձնաժողովի կողմից»,- նշեցին ԿԳՄՍՆ–ից։

Նախարարությունից հավելեցին․ «Դասագրքի բովանդակության` մասնավորապես 2-րդ մասի 51-րդ էջում տեղ գտած Ֆերիդան Օրայի ստեղծագործության, հեղինակի ազգային պատկանելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկում ենք դիմել հեղինակներին, քանի որ նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում»:

Ստացվում է, ԿԳՄՍՆ-ն չի վերահսկում, թե ի՞նչ բովանդակությամբ դասագրքեր են տպագրվում, չի վերահսկում, թե ի՞նչ հեղինակներ են ներառվում դասագրքերում, իսկ արդարացի բողոքներին ի պատասխան առաջարկում դիմել հեղինակներին.... 

Մարիաննա Արամյան