Ինքնասպան եղած քաղաքացին օգոստոսին զորացրվել էր

Քիչ առաջ մամուլը գրեց, որ հոկտեմբերի 20-ին հարազատները անասնագոմում հայտնաբերել են պայմանագրային զինծառայողի կախված դին։
MediaHub.am-ը փորձեց պարզել՝ որտե՞ղ էր ծառայում նախնական վարկածով ինքնասպան եղած քաղաքացին։
ՊՆ-ից մեզ հետ զրուցում հայտնեցին, որ կախված հայտնավերված Զորայր Դ.-ն ՊՆ զինծառայող չէ։
«Նա օգոստոս ամսին զորացրվել է զինված ուժերից: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Նարե Գնունի