Կարմիր Խաչն այլևս չի՞ գործելու Ադրբեջանում

Կարմիր Խաչն այլևս չի՞ գործելու Ադրբեջանում

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին՝ փակելու ԿԽՄԿ գրասենյակը երկրում։ Այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանը։

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու իր մտադրության մասին»,- ասել է նա։

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս կապեր են պահպանվում իշխանությունների հետ։

«Սա մեր գաղտնի և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Լաչանը։