Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա

Ամփոփվել են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքները, որոնց համաձայն՝ Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա։

Ինչպես տեղեկացրին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ 

Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ: