Այս սովորությունները նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը

Այս սովորությունները նվազեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը

Քաղցկեղից 100 տոկոսով պաշտպանվելու ուղիներ չկան, բայց դրա զարգացման ռիսկը միանգամայն հնարավոր է նվազեցնել, ասում է ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պիլեւը։

Նա «Լենտա»-ի հետ զրույցում թվարկել է սովորություններ, որոնք օգնում են նվազագույնի հասցնել վտանգը։

Պիլեւի առաջին խորհուրդը վատ սովորություններից հրաժարվելն է: Ըստ նրա՝ քաղցկեղի հզոր սադրիչներն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդից կախվածությունը և արևայրուկը։

Բժշկի խոսքով՝ չափազանց ակտիվ ապրելակերպն ու քաշի վերահսկումը կօգնեն կանխել քաղցկեղը։

Ուռուցքաբանը հիշեցրել է նաև կանոնավոր բուժզննումների կարևորությունը։ 

Նա ընդգծել է, որ առողջությանը վերահսկելու սովորությունը կօգնի վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղը։ Ինչքան շուտ դրվի ախտորոշումը, այնքան մեծ են ցանկացած հիվանդության, այդ թվում՝ քաղցկեղը հաղթահարելու հնարավորությունները։