Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապրիլի 11-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Արման Ե.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 30-ից Արցախի իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: