Վանաձորում ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Վանաձորում ոստիկաններն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապրիլի 12-ին ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

«Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 34-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տեղեկությունների իսկությունը ստուգվեց։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Բազումի բաժնի ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։

Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափերի և հրազենների 240-ից ավելի փամփուշտ, որոնց մի մասը փամփշտատուփերի մեջ էր։

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։