33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն նույն քանակի տղամարդ և կին բռնցքամարտիկներ

33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն նույն քանակի տղամարդ և կին բռնցքամարտիկներ

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովը ասել է, որ ՄՕԿ –ը վաղօրոք բռնցքամարտում մի շարք փոփոխություններ էր առաջարկել:

Ֆեդերացիային հաջողվել է կատարել բոլոր դիտարկումները:

ՄՕԿ-ի հետ համատեղ մշակվել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգերը: Տղամարդիկ ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր քաշ:

Կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ քաշային կարգեր:

Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումներն անցկացվել տղամարդկանց ութ և կանանց հինգ քաշային կարգերում:

Ի դեպ, Տոկիոյի սուգատեսում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Հովհաննես Բաչկովը 63կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: