Հայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Հայտնի են «Փյունիկ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

Հայտնի են Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վիճակահանության արդյունքներով Երևանի «Փյունիկ»-ն ուժերը կչափի շվեյցարական «Բազել»-ի, Սլովակիան ներկայացնող «Սլովան»-ի («Սլովան»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը) և Լիտվան ներկայացնող «Ժալգիրիս»-ի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: