«Նոան»-«Վանը» խաղն ավարտվեց. ինչ արդյունքներ գրանցեցին

«Նոան»-«Վանը» խաղն ավարտվեց. ինչ արդյունքներ գրանցեցին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում Երևանի «Նոան» այսօր Արմավիրում ընդունեց Չարենցավանի «Վանին»: Այս անգամ երկու թիմերն էլ չկարողացան գրավել դարպասները և գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

«Նոան» 23 խաղում վաստակել է 28 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը: Նրան հաջորդող «Ուրարտուն» չնայած 3 միավոր քիչ ունի, սակայն երեք հանդիպում պակաս է անցկացրել:

«Վանը» 22 խաղից հետո ունի 17 միավոր և առայժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Նրան հետապնդող «Նորավանքը» նույնպես ետ է մնում 3 միավորով:

Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը: Մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Ուրարտուին»: