Նոր մանրամասներ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի վթարից․ կա 1 զոհ, 6 վիրավոր

Նոր մանրամասներ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի վթարից․ կա 1 զոհ, 6 վիրավոր

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2022թ. ապրիլի 17-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ հիշյալ վայրում միմյանց են բախվել «Վազ 2106», «Վազ 2115» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2106» ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ 6 անձի պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն: