Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան նրա համար․ Ռուսաստանի փոխվարչապետ

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կփակի ԵԱՏՄ շուկան նրա համար, Երևանը դա գիտի, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մարդիկ, ովքեր պնդում են, թե ինչ-որ լուծում կարելի է գտնել, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին։ Այստեղ լուծումը շատ ակնհայտ է՝ Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի շուկաների փակում Եվրասիական տնտեսական միության հետ։ Ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումը մեխանիկորեն կնշանակի վերադարձ մաքսայինին և ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագնին։ Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ում ակտիվ դերակատարում ունի, և որ իրեն կառուցողական է պահում, Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հարցը չի քննարկվի։