Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար

Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ աշակերտի նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնություն գործադրելու համար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է․

«Հարգելի գործընկերներ,
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ: Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
Հավելեմ նաև, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից»։