Ռուսաստանում միանգամից 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանում միանգամից 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 7-ի գիշերը Կամչատկայի ափերի մոտ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ցնցումներ են գրանցվել Ավաչայի և Կամչատկայի ծովածոցի ջրերում։ Այս մասին հայտնել են Կամչատկայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունից։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ Ավաչա ծոցում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 85 կմ հարավ-արևելք։ Երկրորդ երկրաշարժը՝ 4,6 մագնիտուդով, գրանցվել է Կամչատկայի ծովածոցի ջրերում, էպիկենտրոնը գտնվել է Ուստ-Կամչատսկ գյուղից 125 կմ հարավ։