Թուրքիայի արտգործնախարարը կոչով դիմել է Ռուսաստանին

Թուրքիայի արտգործնախարարը կոչով դիմել է Ռուսաստանին

Թուրքիայի արտգործնախարար Մեվլուտ Չավուշօղլուն ռուս պաշտոնակցի՝ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Չավուշօղլուն, ըստ թուրքական լրատվամիջոցների, նշել է, որ էսկալացիայի ծավալումը ոչ մեկին օգուտ չի տալու։ Նա նաև հայտնել է, որ, ցանկության դեպքում, Թուրքիան պատրաստ է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև  միջնորդի դեր տանել և կազմակերպել բանակցություններ։