Լքված կինը կարողացել է նախկին ամուսնուն հաղթել դատարանում վերջինիս «նոր սիրո շնորհիվ»

Լքված կինը կարողացել է շահել նախկին ամուսնու դեմ ալիմենտի համար դատը։
Հաղթանակը ստացվել է ամուսնու նոր զուգընկերուհու՝ սոցիալական ցանցերում ակտիության շնորհիվ։
Վալերիան ամուսնուց բաժանվել է դեռ 2017 թվականին և մնացել 7-ամյա դստեր հետ։ Նախկին ամուսին Յակովը նրանց բնակարան է թողել, սակայն ալիմենտ չի վճարել՝ դա բացատրելով բիզնեսում առկա խնդիրներով։
Բայց նրա նոր ընկերուհի Ելենան սոցիալական ցանցերում անընդհատ թանկարժեք նվերների, ճամփորդությունների և շքեղ կյանքի լուսանկարներ է հրապարակել։ Վալերիան ջանասիրաբար հավաքել է «նյութը» և դա տարել դատարան։ Ի վերջո կինը շահել է գործը։
Դատավարությունից հետո Յակովը լքել է «շատախոս» Ելենային, ով նույնպես մնացել է երեխայի հետ։ Այժմ նա ստիպված է երկուսին էլ երեխայի ալիմենտ վճարել։