Ինչպես քվեարկել «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից։
Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը՝ ժամը 21:00-ն, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո, հայտնել են ՀՀ ներկայաուցիչները։
«Քվեարկությունն անվճար է։
Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.
այցելեք jesc.tv կայք,
դիտեք բոլոր ելույթների նախադիտումներն ամբողջությամբ,
անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Աջակցե՛նք մեր պատվիրակին, քվեարկե՛նք Լեոյի օգտին»։
«Մանկական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում նոյեմբերի 16-ին։