Խոշոր վթար, վիրավnրներ կան, ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. Shamshyan

Խոշոր վթար, վիրավnրներ կան, ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը. Shamshyan

Ապրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վահագն Գ.-ն իր վարած «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ամերիաբանկ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահագն Գ.-ն և ուղևորը, ում ինքնությունը ճշտվում է, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
  
Վթարի մասին տեղեկանալով՝ ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ում կարգադրությամբ օպերատիվորեն ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և սանմաքրման ծառայության աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում տարածքը մաքրեցին, ինչից հետո այն դարձավ երթևեկելի: