Գտնվել են մարդու ուղեղի արձագանքման արագությունը բարձրացնելու ուղիներ

Ռուս գիտնականները պարզել են, որ մարդու ուղեղի որոշ հատվածների մագնիսական ազդակը հանգեցնում է նրա ռեակցիայի արագության զգալի աճի։ Համապատասխան հոդվածը տեղադրված է Sensors բաց գիտական հարթակում։ Գիտնականների կարծիքով, այս էֆեկտը պայմանավորված է ուղեղի այն հատվածների գրգռմամբ, որը պատասխանատու է շարժիչ երևակայության համար, ինչը թույլ է տալիս մարդուն կառուցել շարժվող մոդելներ տարածության մեջ, մասնավորապես՝ հիշել և մտավոր վարժություններ կատարել սպորտում, երաժշտական գործիքներ նվագելիս կամ պարել։
Համապատասխան հատվածնքրի գրգռման և ռեակցիայի արագության փոխհարաբերության վերաբերյալ վարկածը ստուգելու համար օգտագործվել է տրանսգանգային մագնիսական խթանում։ Այն նաև օգտագործվում է դեպրեսիվ խանգարումների, էպիլեպսիայի բուժման համար:
«Հնարավոր է, որ այս մոտեցումը կիրառելի է ծերության ժամանակ դանդաղ արձագանքը փոխակերպելու, շարժման խանգարումների վերականգնման նոր մեթոդներ ստեղծելիս և մարզիկներին մարզելու նոր մեթոդներ մշակելիս», - ասել է ծրագրի մասնակիցներից Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի կենսաբանության և կենսաբժշկության ինստիտուտում աշխատող Սուսաննա Գորդլեևան։