Գլխավոր դատախազը Խաչատուրովի գործով կեղծիք և մանիպուլյացիա է անում. փաստաբան

Բանակային երրորդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատախազություն, դատախազությունն էլ հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այստեղ  քրեական գործի, քրեական վարույթի, գործողությունների մասին խոսել, որոնք քրեաիրավական իմաստով հետևանք կամ որոշակի պատասխանատվություն են առաջացնում, տեղին չէ, քանի որ ամբողջ քրեական նյութերում չկա ոչ մի փաստական տվյալ։ 

«Փաստական տվյալ չկա ոչ այն մասին, որ Գրիգորի  Խաչատուրովն ինչ-որ հանցանք չի կատարել, ոչ էլ այն մասին, որ կատարել է։ Ընդհանրապես, այս  դրվագով՝ հողամասերի ձեռքբերման, ձեռքբերողների հետ կապված,  ոչ մի տվյալ չկա»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանը նկատեց՝ իրավական համակարգում մինիպուլյացիաներ են տարածվում իրավապահ մարմինների կողմից։ Նրա դիտարկմամբ՝ գլխավոր դատախազն  էլ է Խաչատուրովի գործով կեղծիք և մանիպուլյացիա անում։

Մանրամասները՝ տեսանյութում։