Զիդանը միակն է, ով համապատասխանում է «Չելսիին»․ Մերսոն

Զիդանը միակն է, ով համապատասխանում է «Չելսիին»․ Մերսոն

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը կոչ է արել «Չելսիին» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանին, գրում է Armsport.am-ը։

Հիշեցնենք, որ «Չելսին» սեպտեմբերի 7-ին պաշտոնանկ էր արել Թոմաս Տուխելին։

«Ինձ թվում է, որ Զիդանը միակն է, ով համապատասխանում է «Չելսիին» բոլոր առումներով։ Նա լեգենդ է, դրանում կասկած չկա։ Նա եղել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և մարզել է «Ռեալը»՝ աշխատելով թոփ խաղացողների հետ։

Նա այն մարզիչներից չէ, որ մի տեղում 5 տարի կաշխատի։ Նա ցանկանում է միանգամից արդյունքի հասնել։ Զիդանը ցանկանում է աստղային թիմ ունենալ և ֆուտբոլիստները հաշվի կնստեն նրա հետ»,- Մերսոնի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։