Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17 աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ:
Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են, ի թիվս այլոց, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Նարեկ Տերյանը, փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
ՌԴ հյուսիսային մայրաքաղաք կմեկնի նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։