Բռնել են աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը (լուսանկար)

Բռնել են աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը (լուսանկար)

Ավստրալիայի Պերտ քաղաքում բռնել են աշխարհի ամենամեծ ոսկե ձկնիկը։ Այս մասին հայտնել է 9News-ը։

Ձուկը բռնել է կենսաբան Դուլան Հերաթը։ Նրա երկարությունը կազմել է 52 սանտիմետր, ինչը գրեթե հինգ սանտիմետրով ավելի է համաշխարհային ռեկորդից։

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ մինչ այժմ ռեկորդը ​​պատկանում էր 47,4 սանտիմետր երկարությամբ ոսկե ձկնիկին, որը որսացել էին Նիդեռլանդներում 21 տարի առաջ։

Ոսկե ձկնիկները, որոնք ժամանակին բաց են թողել ակվարիումիստները, շատացել են Պերտի ջրային ուղիներում և լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգին։ «Կան տոննաներով պարենային ռեսուրսներ, կան շերեփուկներ, կան բույսեր, փափուկ մարմնով բույսեր, որոնցով նրանք սնվում են, և նրանց համար շատ տեղ կա», - բացատրում է Հերաթը:

Նման պայմաններում ոսկե ձկնիկները մեծանում են հսկայական չափերի և խժռում ամեն ինչ իրենց ճանապարհին՝ տեղահանելով այլ տեսակներ, որոնք սովորաբար ապրում էին այդ վայրերում։