Բազուկի հակացուցումները

Բազուկի հակացուցումները

Բազուկը հարուստ է օգտակար միկրոտարրերով, միներալներով, օրգանական թթուներով։ B խմբի վիտամիններն անփոխարինելի են սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդային համակարգի խնդիրների դեպքում։

Բազուկի պարբերական օգտագործումը լրացնում է օրգանիզմում երկաթի պակասը, նվազեցնում սակավարյունության առաջացման հավանականությունը։ Ֆոլիկաթթուն ևս դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի համար, հատկապես անհրաժեշտ է հղիներին. նպաստում է պտղի զարգացմանը։

Ցածր կալորիականությունը թույլ է տալիս բազուկը ներառել դիետիկ սննդակարգում, այն նաև օգտակար է փորկապության դեպքում։

Կարևոր է հիշել եփած բազուկի գլիկեմիկ ինդեքսը երկու անգամ բարձր է հումի համեմատությամբ, հետևաբար շաքարային դիաբետ ունեցողները պետք է սահամանփակեն օգտագործումը։ Ստամոքսի թթվայնության բարձրացման խնդիր, միզաքարային հիվանդություն ունեցողները ևս պետք է սահմանափակ օգտագործեն բազուկ։ Քանի որ բազուկը խոչընդոտում է կալցիումի յուրացումը, սննդակարգում պետք է սահմանափակեն օստեոպորոզ կամ հակում  ունեցող մարդիկ։