Սննդաբանները սուպերմթերք են անվանում այն, որը կա բոլորի խոհանոցում

Սննդաբանները նշել են, որ կորեկի հացահատիկի օգտագործումը շատ կարևոր է մարդկանց համար։ Այս մթերքը համարվում է սուպերմթերք, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով, հակաօքսիդանտներով ու սննդարար նյութերով. գրում է magazin.novosti-ն։
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ կորեկի կանոնավոր օգտագործումը դրական է ազդում առողջության վրա։ Մասնավորապես, արյան շաքարի և խոլեստերինի մակարդակը նվազում է, մարսողական համակարգը կարգավորվում է, նյութափոխանակությունը բարելավվում է, օրգանիզմը մաքրվում է տոքսիններից, նվազում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Բացի այդ, կորեկը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր տառապում են սակավարյունությամբ՝ օրգանիզմում երկաթի պակասով: Կորեկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, ուստի այս խնդիր ունեցող մարդիկ հատկապես պետք է օգտագործեն այս մթերքը։