«Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Ford Transit-ն ու Opel Astra-ն․ պատճառը՝ հայտնի մերկասառույցն է

Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են 26-ամյա Ալբերտ Թադևոսյանի վարած Opel Astra և 22-ամյա Արման Պապիկյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է ձնակույտում։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդներն էլ հայտնում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույցը։