Բռնությունները մեր ադաթների նեգատիվ դրսևորումներն են․ Գուրգեն Արսենյան

ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության կողմից նեկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ 

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում նշեց, որ այս քննարկման որակը շատ հեռու է բավարար լինելուց։

«Մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը կոչվում է ընտանեկան բռնություն, ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին ենք խոսում, բայց չենք խոսում պատճառների վերացման մասին։ Պետք է ազնվորեն նշենք, որ այդ բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մեր մտածելակերպն է, մեր պատկերացումներն են, էդտեղից են գալիս էդ բռնությունները. մեր ադաթներն են, դրանց նեգատիվ դրսևորումները»,-ասաց նա և հավելեց, որ այստեղ կարևոր է կրթությունը և ամեն ինչ սկսվում է մանկապարտեզից, դպրոցից, որտեղ էլ դրվում են բռնության հիմքերը։

Մանրամասները՝ տեսանյութում: