Քաղաքացի Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել

Քաղաքացի Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 6-ին, ժամը 17։34-ին ահազանգ է ստացել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը և մահացել։

Փրկարարները Ն․ Ա․-ի դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 2 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։