ՌԴ–ից ՀՀ եկած բեռնատարի վարորդը խախտել է մաքսային կանոնները` ցույց տալով 600 կգ ավելի քաշ

ՌԴ–ից ՀՀ եկած բեռնատարի վարորդը խախտել է մաքսային կանոնները` ցույց տալով 600 կգ ավելի քաշ

ՌԴ-ից Հայաստանի Բավրայի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարի վարորդներից մեկը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, խախտել է մաքսային կանոնները` ցույց տալով կեղծ տվյալներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նշվում է, որ վարորդը մաքսատան աշխատակիցներին է ներկայացրել ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտնաբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։

«Մեքենան ենթարկվել է մաքսային զննման։ Արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 305 կգ էլեկտրասարքավորումների փոխարեն բեռնատարում եղել են 209 կգ էլեկտրասարքավորումներ, իսկ հայտարարագրված 830 կգ տնային իրերի փոխարեն ընդամենը 167 կգ է առկա եղել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նաև պարզվել է, որ վարորդը չի հայտարարագրել 2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ հանդիսությունների համար նախատեսված հրավառության պարագաներ։

Փաստի առթիվ Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն է կազնվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Ապրանքները պահվել են Բավրայի մաքսային կետ-բաժնում։